Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեպքեր, բացահայտումներ

Վեցոտանի նորածինը

Վեցոտանի նորածինը

Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:

 

«Հինգ փորձառու բժիշկներից կազմված խումբը հաջողությամբ փոքրիկի մարմնից առանձնացրել է վերջույթները: Ումար Ֆարուկը (այդպես են անվանել նորածնին) ծնվել է շատ հազվադեպ հիվանդությամբ, որը կոչվում է պոլիմելիա: Նա պետք է ծնվեր երկվորյակ-եղբոր հետ, սակայն պտղի զարգացման ընթացքում մոր արգանդում այն չի զարգացել, այդպիսով եղբորը «նվեր» թողնելով իր սեփական ավելորդ վերջույթները»,-նշել է  Կարաչիի մանկական բժշկության ազգային ինստիտուտի տնօրեն Ջամալ Ռազան:

 

Այդպիսի հիվանդություն ստանալու ռիսկը միլիոնից մեկն է: Ջամալ Ռազան պատմել է, որ մնացած բոլոր հարցերում Ումար Ֆարուկն իր հասակակիցներից ոչնչով չի տարբերվում և բացարձակ առողջ է:«Վիրահատությունից առաջ, վիրաբույժները պարզել են, թե որ վերջույթներն են պատկանում փոքրիկին և որոնք նրա եղբորը», ավելացրել է տնօրենը:

 

Վիրահատության համար վճարել է Սինդ նահանգի վարչակազմը, քանի որ տղայի ընտանիքն աղքատ է ապրում: Երեխայի հայրը շնորհակալություն է հայտնել կառավարությանն ու բժիշկներին` հաջողությամբ անցկացրած վիրահատության համար:

 

Փոքրիկ Ումարի հիվանդության մեջ, հնարավոր է, որ ծնողներն են մեղավոր: Նրա հայրն աշխատանքի բերումով հաճախ է շփվում ռենտգեն սարքավորումների հետ: Բացի այդ, նա իր կնոջ հետ  բարեկամական կապեր ունի և հարազատներ են համարվում, ինչ շատ բնորոշ է տվյալ տարածաշրջանի բնակիչների համար:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ